211652_close_icon
views-count385 դիտում article-date 23:08 15-07-2026

Դատարանը Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ. փաստաբան

Դատարանը Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ հոդվածի 2 -րդ մասով մեղադրվող պաշտպանյալիս՝ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ։ Ավարտվեց այս քաղաքական հետապնդումը եւս, ավարտվեց պաշտպանության կողմի հաղթանակով եւ ի պատիվ Դատարանի՝ ավարտվեց արդարությամբ եւ արդարադատությամբ։ Շնորհակալ եմ, Պատվարժան Դատարան»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր