211652_close_icon
views-count1132 դիտում article-date 10:24 14-07-2026

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

Այսօր և վաղը հանրապետության տարածքում կանխատեսվում է բավական բարձր ջերմային ֆոն։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին սպասվում է մինչև 37-38 աստիճան տաքություն, իսկ առանձին ցածրադիր գոգավոր հատվածներում ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի։

Հուլիսի 16-ից օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը եւ օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։

Նմանատիպ նյութեր