211652_close_icon
views-count56938 դիտում article-date 15:35 24-09-2018

17-ամյա տղան տանից դուրս է եկել և չի վերադարձել․ հարազատները խնդրանքով դիմում են բարեգութ մարդկանց․ տեսնողներին խնդրում են արձագանքել

Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի 17-ամյա բնակիչ Սասուն Այվազյանի հարազատները խնդրանքով դիմում են բարեգութ մարդկանց, որ ովքեր տեղեկություններ ունեն լուսանկարում պատկերված Ս․ Այվազյանի վերաբերյալ, դիմեն Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարեն [b]093․901197[/b] հեռախոսահամարին։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ս․ Այվազյանի հարազատներն ասում էին․ «Պատանին օրեր առաջ այցելել է Արարատի մարզում գտնվող իր ազգականի տուն։ Այնտեղից սեպտեմբերի 14-ին դուրս է եկել ու մինչև այսօր չի վերադարձել»։ Ըստ տեղեկությունների՝ նրան վերջին անգամ տեսել են Երևանում Օպերայի տարածքում։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը նույնպես խնդրանքով դիմում է քաղաքացիներին, ովքեր տեղեկություններ ունեն Ս․ Այվազյանի գտնվելու վայրի մասին, տեղեկացնեն նշված հեռախոսահամարին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր