211652_close_icon
views-count346 դիտում article-date 19:00 06-07-2026

Կադիրովին դարձյալ առաջադրել են Չեչնիայի ղեկավարի պաշտոնի թեկնածու

Չեչնիայի գործող ղեկավար Ռամզան Կադիրովին «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից առաջադրել են հանրապետության ղեկավարի առաջիկա ընտրությունների թեկնածու. որոշումն ընդունվել է կուսակցության չեչենական տարածաշրջանային բաժանմունքի համաժողովում։

«Միաձայն որոշմամբ առաջադրվել է Կադիրով Ռամզան Ախմատովիչը՝ Չեչնիայի Հանրապետության ղեկավարը»,- հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի քարտուղար, Չեչնիայի կառավարության նախագահ Մագոմեդ Դաուդովը։

Նա այդ որոշումն անվանել է Կադիրովի հսկայական արժանիքների և ծավալուն աշխատանքի օրինաչափ ճանաչում, հաղորդում է ռուսական РИА Новости գործակալությունը։

Նմանատիպ նյութեր