211652_close_icon
views-count1411 դիտում article-date 16:01 07-02-2026

Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է նոր ատոմակայան կառուցել

 Փետրվարի 6-ին ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Այս մասին հայտնել են պետական կորպորացիայի մամուլի ծառայությունից։

«Ռոսատոմի» ղեկավարը պատմել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի մասին։ Բացի այդ, նա մանրամասն կանգ է առել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցի վրա։

«Ռոսատոմ» պետական կորպորացիան հայ գործընկերներին առաջարկում է համալիր համագործակցություն, որը ներառում է մեծ, միջին կամ փոքր հզորության կայանների կառուցում և հարակից նախագծերի իրականացում, այդ թվում՝ ոչ միջուկային բնույթի։

Նմանատիպ նյութեր