211652_close_icon
views-count343 դիտում article-date 14:44 01-07-2026

Հայաստանը ձգտում է խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները. Ռուբեն Ռուբինյանը՝ ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 1-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսումների, կայունացման եւ խաղաղության խթանման ենթահանձնաժողովի նախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը: 

ԱԺ–ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ձգտումը եւ այդ համատեքստում բարձր գնահատել Հայաստան-Գերմանիա փոխգործակցությունը: 

Ազգային ժողովի փոխնախագահը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին ու հետագա աշխատանքներին, ծրագրերին:

Նմանատիպ նյութեր