211652_close_icon
views-count556 դիտում article-date 21:58 30-06-2026

Թենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել

Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ուիմբլդոնի՝ իր երրորդ «Մեծ սաղավարտի» մրցաշարի երկրորդ փուլ։

Առաջին փուլում նա մրցել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բիլլի Հարիսի հետ։ 2 ժամ 58 րոպե տևած մենամարտն ավարտվել է երեք սեթում՝ 6:3, 5:7, 6:3, 6:3 հաշիվներով։

Խաչանովը կատարել է 12 էյս և չորս կրկնակի սխալ՝ իրացնելով իր տասը բրեյք-փոյնթներից վեցը։

Հարիսը կատարել է ութ էյս և երկու կրկնակի սխալ՝ իրացնելով իր տասը բրեյք-փոյնթներից երեքը։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի գերմանացի թենիսիստ Յանիկ Հանֆմանը։

Նմանատիպ նյութեր