Չի բացառվում, որ Փաշինյանը Մոսկվայի բազմաքայլ կոմբինացիայի գործիք է՝ ՀՀ-ն միութենական պետություն մտցնելու համար․ Նաիրի Սարգսյան․ Tert.am
Չի բացառվում, որ Փաշինյանը Մոսկվայի բազմաքայլ կոմբինացիայի գործիք է՝ ՀՀ-ն միութենական պետություն մտցնելու համար։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«ՌԴ պատժամիջոցները քաղաքականապես օգուտ տվեցին Փաշինյանին։ Չեմ համարում, որ Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխության խնդիր է դրել։
Օրինակ, միութենական պետություն մտցնելու կամ այլ տարբերակով։ Սահմանադրության փոփոխության շահառուն ոչ միայն Ադրբեջանն է, այլև կարող է լինել Ռուսաստանը, որը միշտ էլ վիճարկել է 3 հանրապետության կողմից ԽՍՀՄ լուծարումը։
Հիմա, եթե Անկախության հռչակագրին հղումը հանում ենք, ապա կարող են ասել, որ դուք հրաժարվել եք ինքնիշխանությունից։ Իսկ տնտեսական պատժամիջոցները կթուլացնեն երկիրը ու Փաշինյանը կարող է ասել՝ այլ տարբերակ չունենք, քան մտնել միութենական պետության մեջ։
Նույնը կարող են պնդել այս ամենից տուժող ֆերմերներն ու գործարարները։ Իսկ Պուտինի չշնորհավորելն էլ, միգուցե, այս պլանի մի մասն է»,- նշել է Սարգսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․