211652_close_icon

Հայ ժողովուրդը հայտարարագիր չի ներկայացնում, որովհետև գիտի, որ դա տնտեսական բռնnւթյան գործիք է․ Նաիրի Սարգսյան

views-count898 դիտում article-date 23:46 02-10-2025
Հայ ժողովուրդը հայտարարագիր չի ներկայացնում, որովհետև գիտի, որ դա տնտեսական բռնության գործիք է, մարդուն ամբողջական վերահսկելու, ահաբեկելու գործիք է։

Այս մասին հայտարարել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«2024 թվականի համար 94,000 ֆիզիկական անձ է ներկայացրել հայտարարագիր, որից 60,000-ը նախորդ տարվա ցուցանիշներն են, հիմա եթե 94,000-ից հանում ենք 60,000-ը լինում է 34,000 անձ։

Ովքե՞ր են այս անձինք, նրանք, ովքեր 100,000 դրամները՝ սոցիալական կրեդիտները, պետք է հետ ստանան, մենք այս մարդկանց ասել ենք՝ գնացեք այդ 100,000 դրամները ստացեք, բայց հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի»,-նշել է Սարգսյանը։

Ավելին՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր