«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 4 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 4 թեկնածուներից 1-ը՝ Արթուր Աբրահամյանը, հայտնաբերվել է և կալանավորվել: Այս մասին հայտնեցին ՀՀ ՔԿ-ից:
Ինչպես ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2-ը կալանավորվել էին, իսկ 4-ի վերաբերյալ կայացվել էր կալանավորման որոշում, հայտարարվել հետախուզում: