211652_close_icon
views-count511 դիտում article-date 09:33 17-06-2026

Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Նիկոլն իր նախընտրական խոստումների շրջանակում շարունակում է սեփականության վերաբաշխման, ընդդիմախոսներին մեկուսացնելու և երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը։

Հիմա պետք է հասկանալ, թե ինչպե՞ս է շարժվելու ընդդիմությունը, և հատկապես՝ ԱԺ ընտրություններում շեմը հաղթահարած ուժերը։
Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը չպետք է դիտարկվի զուտ տուն կամ ԱԺ գնալու համատեքստում. դա պետք է բխի ոչ միայն ընտրական խոստումների, այլև տվյալ ուժերի հռչակած քաղաքական նպատակներից։
Հետընտրական 10 օրերին գործողները դժվարությամբ, բայց առաջ են շարժվում՝ փորձելով ամրապնդել դիրքերը և ցրել ընտրությունների շուրջ անօրինականությունների օրակարգը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է՝ իրադրությանը ոչ համահունչ ազդակներ հղելով հանրությանը»:

Նմանատիպ նյութեր