2396 դիտում
10:38 10-11-2016
Այսօր քննարկվելու է ՊՆ-ին հատկացված միջոցների վերաբաշխման հարցը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է պաշտպանության նախարարությանը 2016թ. պետական բյուջեից հատկացված գումարների վերաբաշխում իրականացնելու հարցը: Վերաբաշխվող գումարի չափը կազմում է մոտ 794 միլիոն 425 հազար դրամ:
Որոշման հիմնական մանրամասները անցնում են «հույժ գաղտնի» խորագրով: Հրապարակման է ենթակա միայն տեղեկությունը, որ այդ գումարը նախկինում հատկացված է եղել, ինչպես նշված է որոշման նախագծի պարզաբանման մեջ` «պաշտպանության կարիքների համար շենքերի և շինությունների կառուցման նպատակով», իսկ վերաբաշխում անելուց հետո հատկացվելու է «ընթացիկ գործունեության ապահովման գործողություններին»:
Թե ի՞նչ շինության համար է հատկացված եղել այդ գումարը և հիմա ո՞ր ընթացիկ գործունեությանն է ուղղվելու, դժվար է նույնիսկ կռահել: Սա բավական մեծ գումար է և ամենայն հավանականությամբ պաշտպանությանն ուղղված ծախսերի օպտիմալացման դրսևորում է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1414 դիտում
13:06 03-04-2014
Պետբյուջեի վերաբաշխման միջոցով ավտոճանապարհների հիմնանորոգում կկատարվի
2370 դիտում
09:52 21-12-2016
Վաղը քննարկվելու է խաղատների տարեկան տուրքը 5 անգամ ավելացնելու հարցը. «Հայկական ժամանակ»
4588 դիտում
10:47 13-09-2017
ՀՀԿ պատգամավորների՝ մեկը մյուսի փոխարեն քվեարկելու հարցը քննարկվելու է. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան