«Նարեկ» մատյանը պատերազմ մղելու և հաղթելու համապարփակ փաստաթուղթն ու հայեցակարգը, հիասքանչ երգն ու վկայությունն է. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար»-ի ֆեյսբուքյան էջում ասվում է. «Սիրելինե'ր,
Բագրատ Սրբազանի` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մասին աշխատությունն արդեն ներկայացրել ենք ձեզ: Սկսում ենք ՊԱՏԵՐԱԶՄԻ մասին սուրբգրային և հոգևոր փորձառությունը ներկայացնել` մաս առ մաս` հետևյալ բովանդակությամբ.
Ա. ԿՅԱՆՔԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է
Բ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ Է
Գ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Դ. ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Ե. ԱԶԳ – ՏԱՃԱՐ __ ԱԶԳ – ԲԱՆԱԿ
Զ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏԸ` ՀԵՐՈՍՆԵՐԻ ԾՆՆԴԱՎԱՅՐՆ ԵՎ ՄՍՈՒՐԸ
Է. ԱՐԴԱՐ ՊԱՏԵՐԱԶՄ (just war)
Ը. ԱՄՓՈՓՈՒՄ
Սկսեցինք...
___
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
«Ո՞վ է սա Թագաւոր փառաց, Տէր հզաւր զաւրութեամբ իւրով, Տէր կարող ի պատերազմի» («Ո՞վ է փառքի այս Թագավորը, Իր զորությամբ հզոր Տերը, Պատերազմի մեջ հզոր Տերը») (Սաղմ. 23:8, Սբ Պատարագ):
Քրիստոնեական ընկալմամբ և մարդաբանությամբ «Մարդու կյանքը պատերազմ է» (Եզնիկ Կողբացի) և պատերազմի թատերաբեմ` և' հոգևոր-անձնական իմաստով, և' կենցաղային-հասարակական առումով: Ըստ էության, այն ոչ թե պատերազմից խուսափելու, վախենալու կամ հեռացնելու մասին է, որը պարզապես անհնար է, այլ` այդ պատերազմի իրողությանը պատրաստված լինելու և այն ընդունելու, դրան դիմագրավելու, այն կառավարելու, այն վարելու, մարտը մղելու և հաղթելու մասին:
«Տե'ր, որքան շատացան ինձ նեղողները և շատերն իմ դեմ ելան... Ես չեմ վախենում նրանց բյուրավոր զորքերից, որոնք շուրջս բոլորած պաշարել են ինձ» (Սաղմ. 3:1-7) և «Բարի պատերազմը պատերազմեցի, ավարտեցի ընթացքը, պահեցի հավատը: Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը» (Բ. Տիմ. 4:7-8):
Այս իրողությունը ամբողջական և լավագույնս ձևակերպում է Սբ. Գրիգոր Նարեկացին.
«... Կրկինս ինձ երկնէ մարտից յարուցմունս`
Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց ներհակականաց,
Որ յիմումս անձին ցուցանի,
Խռովութիւնս ամբոխից`
Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր...»
(Նարեկ ԲԱՆ Ա, Բ)
(Առանց չափազանցելու կարելի է վկայել, որ «Նարեկ» մատյանը պատերազմ մղելու և հաղթելու համապարփակ փաստաթուղթն ու հայեցակարգը, հիասքանչ երգն ու վկայությունն է):
Շարունակելի...
Բագրատ արք. Գալստանյան