211652_close_icon
views-count2464 դիտում article-date 22:49 05-06-2026

Դատախազությունը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԿԸՀ

Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին։

Այդ թեկնածուներն են՝ Վահե Թավաքալյան, Հայկ Ավագյան, Վահե Եղիազարյան, Արթուր Աբրահամյան, Աշոտ Սահակյան, Սուսան Բադոյան։

Նշենք, որ այս պահին ԿԸՀ–ն քննարկում է «Հանրապետություն» կուսակցության դիմումը, որով պահանջվում է չեղարկել «Ուժեղ Հայաստանի» գրանցումը։

Նմանատիպ նյութեր