211652_close_icon
views-count445 դիտում article-date 21:34 03-06-2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց բռնի տեղահանված արցախահայերի առջև ծառացած հիմնախնդիրներին, նրանց հոգևոր խնամքին և սոցիալական կարիքներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող հարցերին։

Նմանատիպ նյութեր