211652_close_icon
views-count331 դիտում article-date 12:52 03-06-2026

Իմ նպատակը միշտ նույնն է եղել՝ բարգավաճ Հայաստան և արժանապատիվ կյանք մեր բոլորի համար. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավի մարզային վերջին հանդիպումները Արարատի մարզի Մասիս, Արտաշատ և Արարատ համայնքներում էին։

«Այս ընթացքում հնարավորություն ունեցա հանդիպելու և անմիջականորեն շփվելու հազարավոր մեր հայրենակիցների հետ, այցելեցի Հայաստանի տարբեր համայնքներ՝ մեծ ու փոքր, մոտ ու հեռավոր, սահմանամերձ ու կենտրոնական։

Մարդկանց ջերմ վերաբերմունքն ու աջակցությունն ինձ համար ամենամեծ գնահատականն է։ Դա տարիների ընթացքում ձևավորված վստահության արդյունքն է, որը ոչ միայն պարտավորեցնում է, այլև ուժ է տալիս շարունակելու սկսած գործը։

Իմ նպատակը միշտ նույնն է եղել՝ բարգավաճ Հայաստան և արժանապատիվ կյանք մեր բոլորի համար։ Վստահ եմ, որ միայն ներքին համերաշխությամբ, փոխադարձ հարգանքով և միասնականությամբ կարող ենք հաղթահարել դժվարությունները և կառուցել մեր երազած Հայաստանը»,-Facebook-ում գրել է Գագիկ Ծառուկյանը։

Նմանատիպ նյութեր