Այս գործը «փողերի լվացման» հատկանիշներից կիլոմետրերով հեռու է. Արմեն Ֆերոյան
Բացարձակ ապօրինի մեղադրանքի հետ մենք գործ ունենք, ներկայացրած միջնորդությունը որևէ կերպ փաստարկված չի, հիմնավորված չի, օգտագործել են փողերի եզրույթ, այսպես ասած տերմինը, դա ինձ թվում է օգտագործել են գործին որոշակի հնչեղություն տալու համար ինքը կիլոմետրերով հեռու է, այսպես ասած փողերի լվացման հատկանիշներից: Մեր վստահորդի արարքում որևէ հանցագործություն, ամեն ինչը ուղղակիորեն քաղաքական հետապնդման հերթական դրսևորման ձևերից է: Բոլորին հայտնի է, որ մեր վստահորդը ուներ շատ մեծ աջակցություն ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին և աս ձևով փորձում են լռեցնել մեր վստահորդին: Ես կարծում եմ դա օբյեկտիվ չի, իրավաչափ չի և օրենքի հետ որևոր որևէ կապ և առնչություն չունի։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զյույցում նշել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք․ Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք․ Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է։