211652_close_icon
views-count79409 դիտում article-date 16:15 01-10-2024

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. «Sas Food Court»-ի մոտ բախվել են «Mercedes G 500»-ը, «BMW»-ն, «Toyota»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր. պարեկների օպերատիվ ժամանման շնորհիվ վիճաբանությունը ձեռնամարտի չվերածվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Sas Food Court»-ի դիմաց, բախվել են «Mercedes G 500», «BMW», «Toyota Camry» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ:  

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ պարեկների ժամանումը վթարից հետո վարորդների միջև քաշքշուկ է սկսվել ու եթե պարեկները ուշանային, այն վերածվելու էր ձեռնամարտի, քանի որ վարորդները վթարի մեջ միմյանց էին մեղադրում:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Ղևոնդյանն ու Շիրազ Բարսեղյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր