211652_close_icon
views-count940 դիտում article-date 18:54 30-05-2026

Հրդեհ Երևանում՝ Սոսեի փողոցի տներից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ, պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 30-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոսեի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոսեի 13 հասցեում։  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ազատ Հակոբյանն ու Վահանին Հայրապետյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Ժամանել են նաև համայնքային ոստիկանները, ովքեր պարզում են սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր