211652_close_icon
views-count685 դիտում article-date 23:00 26-05-2026

Վախեցած աչքերով մարդը խաղաղություն չի կարող ապահովել․ Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Վանաձորում է։ Վանաձորում դաշինքի անդամները տեղացիների հետ հանդիպման ընթացքում հանդես եկան ելույթներով։

«Այսօր ձեզ հետ խոսում եմ որպես կիրովականցի, որպես մարդ, որը ծնվել, մեծացել ու իր ուսանողական տարիներն անցկացրել է այս քաղաքում՝ Արցախ պուրակի հարևանությամբ իմ ինստիտուտն էր։ Երբ սովորում էի պատմության ֆակուլտետում, այնտեղ ինձ չէին սովորեցնում,որ Արցախը հայկական չէ, որ թուրքերը կարող են Սյունիքով գնալ ու գալ՝ ոնց ուզեն, երբ՝ ուզեն, որ Հայաստանում իբրև թե ապրել են 300 000 ադրբեջանցիներ, ու նրանք մի օր իբրև թե պետք է վերադառնան։Իմ սովորած պատմությունը ուրիշ բանի մասին էր՝ արժանապատվության ու հաղթանակի մասին էր, որը այս փոքրիկ խմբակն ուզում է մեզնից խլել»,-  այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

Ղահրամանյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը քանդել է Տավուշի պաշտպանական գիծը։
«Փաշինյանը որոշել է, որ զիջելով բերելու է խաղաղություն, նա վախեցած է Ալիևից։ Վախեցած աչքերով մարդը խաղաղություն չի կարող ապահովել։

Սիրելի վանաձորցիներ, այս կքած, ստորացած վիճակը փոխելու է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Մարդ, որը աշխարհի հետ խոսելու է որպես հավասարը հավասարի հետ, մարդ, որը թշնամու առաջ գլուխ չի խոնարհելո՛ւ։Մարդ, որը փոփոխություն է բերելու մեր երկրին։ Այդ փոփոխությունը չի լինելու միայն իշխանության փոփոխության տեսքով։ Այդ փոփոխությունը լինելու է նաև երկրում տիրող բարոյահոգեբանական վիճակի փոփոխության տեսքով։Հայը այլևս դադարելո՛ւ է լինել վախեցած»,- շարունակեց Ղահրամանյանը։

Նմանատիպ նյութեր