211652_close_icon
views-count286 դիտում article-date 11:49 26-05-2026

Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է, մարդիկ ուզում են խաղաղ, ապահով ու կայուն ապագա. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ-ի նախընտրական հանդիպումները շարունակվում են Վայոց ձորի մարզում։

Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մեր հայրենակիցների հետ յուրաքանչյուր հանդիպում ինձ համար շատ կարևոր է։ Երբ տեսնում եմ մարդկանց վստահությունն ու ջերմ վերաբերմունքը, ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում նրանց սպասելիքներն արդարացնելու համար։

Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է։ Մարդիկ ուզում են խաղաղ, ապահով ու կայուն ապագա։ Նրանք հոգնել են դատարկ խոսքերից ու փոխադարձ վիրավորանքներից և այսօր սպասում են իրական լուծումների ու հստակ քայլերի»։

Նմանատիպ նյութեր