211652_close_icon
views-count1285 դիտում article-date 13:31 05-10-2023

Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին

Բաքուն 4 ամսով կալանավորել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին  և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Երեքն էլ ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Բաքու, նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը գերեվարել և ձերբակալել էր Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։

Նմանատիպ նյութեր