Ինդոնեզիայում 4 անգամ ժայթքել է Սեմերու հրաբուխը
Ինդոնեզիայի Արևելյան Յավա նահանգում Սեմերու հրաբխի առնվազն չորս նոր ժայթքում է գրանցվել։ Այս մասին ասված է երկրի Հրաբխագիտության և երկրաբանական աղետների հետևանքների մեղմացման կենտրոնի հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ մոխրի սյունը հասել է 900 մետր բարձրության հրաբխի խառնարանից վեր, կամ ծովի մակերևույթից 4,576 մետր բարձրության։ Ժայթքումն ուղեկցվել է մոխրի սյան խիտ արտանետումներով, որոնք տարածվել են դեպի արևմուտք։ Սեմերուի ևս երեք ժայթքման հետևանքով մոխիրը բարձրացել է 4,2-ից մինչև 4,4 կմ բարձրության։
Հրաբխագիտության կենտրոնը հարակից շրջանների բնակիչներին և զբոսաշրջիկներին արգելել է մոտենալ խառնարանին 5 կմ շառավղով՝ շիկացած քարերի արտանետման վտանգի պատճառով։ Փրկարար ծառայությունները նախազգուշացրել են լավայի հոսքի, տաք ամպերի գոյացման և մերձակա գետերի հուների երկայնքով սելավային հոսքերի ռիսկի մասին։
Սեմերուն Ինդոնեզիայի չորրորդ ամենաբարձր հրաբուխն է (ծովի մակերևույթից 3,676 մետր բարձրություն) և Յավա կղզու ամենաբարձր գագաթը։