211652_close_icon
views-count2227 դիտում article-date 09:39 19-05-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում․ շենքի բակի մուտքը պատահարի հետևանքով ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն նախ 2, ապա մի քանի հոգով ծեծի են ենթարկել և ձեռնափայտով հարվածներ հասցրել

Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրաչյա Աճառյան փողոցի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Գագիկ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոքարշակի մասնակցության տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և շենքի բակի մուտքը փակվելու հետևանքով, վերջինիս են մոտեցել իրեն անծանոթ երկու տղամարդ, վիճաբանել իր հետ, որի ընթացքում նրանցից մեկը իր ձեռքի ձեռնափայտով հարվածել է Գագիկ Մ․-ի գլխին և հեռացել են, այնուհետև մի քանի րոպե անց նրան են մոտեցել իրեն անծանոթ մի քանի տղամարդ և ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և գլխի շրջանում մարմնական վնասվածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գագիկ Մ․-ին ծեծի են ենթարկել Երևան  բնակիչներ 46-ամյա Արսեն Ս․-ն, 35-ամյա Ոսկան Ն․-ն, 44-ամյա Հայկ Գ․-ն, 47-ամյա Արման Թ․-ն, 40-ամյա Արտաշես Մ․-ն և 52-ամյա Կարեն Ս․-ն և ձեռնարկում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր