211652_close_icon
views-count505 դիտում article-date 11:00 18-05-2026

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երրորդն էր

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճեցին երկու ոսկե, երեք արծաթե, չորս բրոնզե մեդալներ ու թիմային հաշվարկով զբաղեցրեց երրորդ տեղը։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Մեդալների հաշվարկով առաջին տեղում Ռուսաստանի, երկրորդ տեղում՝ Ուկրաինայի մարզիկներն էին։
Առաջնությունն անցկացվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 16-17-ին։
 
Հայաստանի հավաքականի մեդալակիրները
Մարզական սամբո, տղամարդիկ
Կարեն Սարգսյան- 58 կգ-ոսկի
Բորիս Շատվերյան- 79 կգ-բրոնզ
Գոռ Հարությունյան- 88 կգ-ոսկի
Մարտական սամբո, տղամարդիկ
 
Նարեկ Գոգինյան- 58 կգ-բրոնզ
 
Մայիս Ներսեսյան- 64 կգ-արծաթ
 
Արսեն Ավեդիսյան- 71 կգ-արծաթ
 
Գևորգ Ազատյան- 79 կգ-բրոնզ
 
Լեոնիդ Մելիքյան- 98 կգ-արծաթ
 
Մխիթար Թեմուրյան- 98+-բրոնզ

Նմանատիպ նյութեր