211652_close_icon
views-count1282 դիտում article-date 16:18 15-05-2026

Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ուժեղ Հայաստանում բարեկեցության հարցը լինելու է ԱՌԱՋՆԱՅԻՆ:
Ուժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատ ընտանիքները ստանալու են 150,000 ՀՀ դրամ ամենամսյա նպաստ: Յուրաքանչյուր չորրորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքը կստանա 2 միլիոն դրամ, իսկ հինգերորդ երեխայի դեպքում՝ բնակարան:
Ուժեղ Հայաստանում ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում։
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր