211652_close_icon
views-count289 դիտում article-date 12:20 13-05-2026

Մենք պետք է ազատվենք խեղճության զգացումից, նորից հավատանք մեր ուժին ու մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քայլերթի ընթացքում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և այն փոփոխությունների մասին, որոնք պետք է զգալի լինեն յուրաքանչյուրի համար՝ թե՛ Երևանում, թե՛ Հայաստանի ամենահեռավոր գյուղում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Մենք պետք է ազատվենք խեղճության զգացումից, նորից հավատանք մեր ուժին ու մեր երկրին։ Հայաստանը պետք է լինի զարգացող և արժանապատիվ պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն պաշտպանված, գնահատված ու վստահ կզգա իր վաղվա օրվա նկատմամբ»,- գրել է նա։

 

Նմանատիպ նյութեր