41064 դիտում
22:14 26-12-2023
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ամանորին ընդառաջ տոնական տրամադրությունն սկսվել է. ապացույցը բազմաթիվ վայրերում թաղապետարանի կողմից զարդարված ու հեքիաթային աշխարհի վերածված տոնածառներն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այն, որ վերջին 2 տարում մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մշակութային կյանքը վերելք է ապրում, դա անհերքելի ապացույց է, ու դրանում իր դերակատարությունն ունի վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու վարչական շրջանի ղեկավար Ա. Հովակիմյանի ջանքերի շնորհիվ է, որ Քանաքեռ-Զեյթունի մշակութային կյանքում ներգրավված են ոչ միայն վարչական շրջանում բնակվող սիրված ու տաղանդավոր երգիչ-երգչուհիներ, պարային համույթներ, այլև երեխաներ, որի շնորհիվ նրանք կտրվում են փողոցից և իրենց առօրյան անցկացնում են մշակութային, նաև մարզական ակումբներում:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վերջին 2 տարում նաև բազմաթիվ մշակութային միջոցառումներ են իրականացվել, այդ թվում՝ բացօթյա։
Այս օրերին հանրապետությունը պատրաստվում է նշել Ամանորն ու Սուրբ ծնունդը ու Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելուց հետո վարչական շրջաններում նույնպես սկսվեցին տեղադրվել տոնածառներ, զարդարվել փողոցներ։ Քանաքեռ-Զեյթունն արդեն իր բնակիչներին ապշեցնում է տոնական զարդարանքներով, վարչական շրջանի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ բազմաթիվ վայրեր տոնական տեսք են ստացել, բազմաթիվ եղևնիներ զարդարվել են լուսային ատրիբուտներով, փոքրիկների սիրելի հեքիաթային հերոսներով, Ձմեռ պապ ու Ձյունանուշով։
Ու դեռ Ամանորը չսկսած՝ ոչ միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները, այլ նաև Երևանի տարբեր վարչական շրջաններից ժամանածներն են այցելում զարդարված ու տոնական տեսք ստացած վայրեր։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
Նմանատիպ նյութեր
1938 դիտում
12:43 30-12-2015
Ամանորին ընդառաջ բարի ու հեքիաթային ծրագիր. «Երբ իրականանում են երազանքները»