211652_close_icon
views-count538 դիտում article-date 23:36 30-04-2026

Գագիկ Ծառուկյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ միջազգային մարզական կառույցներից

Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ մարզաշխարհի հեղինակավոր կառույցների ղեկավարներից և տարբեր միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներից։

Միջազգային գործընկերներն իրենց ուղերձներում ընդգծում են, որ Ծառուկյանի ընտրությունը նոր հնարավորություններ է բացում մարզական համագործակցության խորացման և զարգացման համար։ Նրանք վստահություն են հայտնում, որ նրա ղեկավարությամբ սպորտի ոլորտում կսկսվի զարգացման նոր փուլ։

Շնորհավորական ուղերձներում նշվում է, որ Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ նշանակալի ներդրում է ունեցել մարզաշխարհում, ինչը դարձել է այս բարձր վստահության հիմքը։ Մի շարք կազմակերպությունների ղեկավարներ համոզմունք են հայտնում, որ նրա նախաձեռնությունները կնպաստեն միջազգային սպորտային կապերի ամրապնդմանը և նոր ծրագրերի իրականացմանը։

Մասնավորապես, մարտարվեստների և քիքբոքսինգի միջազգային կառույցների ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել՝ ընդգծելով, որ պատրաստ են համագործակցել նոր ղեկավարության հետ և համատեղ առաջ տանել սպորտի զարգացման օրակարգը։

Միաժամանակ, Մալթայի եվրոպական կոնֆեդերացիայի անունից ևս նշվել է, որ այս նշանակումը Գագիկ Ծառուկյանի նվիրվածության և առաջնորդության ճանաչումն է։ Նրանք վստահություն են հայտնել, որ նրա գլխավորությամբ հնարավոր կլինի մարզաշխարհը հասցնել նոր բարձունքների։

Միջազգային մարզական հանրությունը նաև ընդգծում է, որ առաջիկա տարիներին Ծառուկյանի առաջարկած ծրագրերը կարող են դառնալ համագործակցության ընդլայնման և նոր հաջողությունների հիմք։

Փորձագետների գնահատմամբ՝ այս ընտրությունը ոչ միայն անձնական հաջողություն է, այլև կարևոր քայլ՝ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում սպորտային կապերի ամրապնդման ուղղությամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր