10573 դիտում
13:52 29-09-2018
Հոկտեմբերի 7-ից սկսում ենք բողոքի ակցիաներ՝ Շանթ Հարությունյանին արդարացնելու և համաներման պահանջով. Շահեն Հարությունյան
«Նոյեմբերի 5»-ի գործով վեց տարի ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հոկտեմբերի 7-ից սկսելու է բողոքի ակցիաներ՝ հորն արդարացնելու և համաներում հայտարարելու պահանջով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով ասաց Շահեն Հարությունյանը:
Նա ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին ազատ արձակելու վերաբերյալ ունի հետևյալ դիրքորոշումը, որ կառավարությունն ունի միայն մեկ լծակ՝ փոխել Շանթ Հարությունյանի պահման ռեժիմը՝ փակից ռեժիմը փոխել բացով:
«Աշխարհում չկա նման բան, որ երկրի ղեկավարը հայտնի, որ երկրում կա քաղբանտարկյալ և քայլեր չձեռնարկի նրան ազատ արձակելու համար: Բացառիկ է, բայց Նիկոլ Փաշինյանը մտադրություն չունի արդարացման գործընթաց սկսելու և առաջարկում է բաց ռեժիմի տարբերակը, որը Շանթ Հարությունյանի կողմից ընդունելի չէ:
Հոկտեմբերի 7-ից սկսում ենք բողոքի ակցիաներ, երթեր, իշխանություններին ներկայացնում ենք մեր պահանջը և փորձում ստանալ պատասխան, բնականաբար խաղաղ ու օրինական ցույցների միջոցով:
Հստակ արձանագրեք, որ մենք իշխանության դեմ չենք ցանկանում դուրս գալ, իշխանության նկատմամբ թշնամանք չունենք, մենք ներկայացնում ենք մեր պահանջը, որովհետև ի վերջո իշխանությունները նրա համար են, որ կատարեն ժողովրդի պահանջները:
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ին լինելու եմ Ազատության հրապարակում, ովքեր կարծում են, որ պետք է պայքարեն այս առաջ քաշված խնդիրների համար, կարող են աջակցել մեզ»,-ասաց Շահեն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 2014 հոկտեմբերի 17-ին նա դատապարտվել 6 տարվա ազատազրկման։
Նմանատիպ նյութեր
21999 դիտում
08:59 21-09-2018
Բողոքի ակցիաներ՝ Ֆրանկոֆոնիայի օրերին. Շահեն Հարությունյանը մտադիր է շարունակել պայքարը. «Ժամանակ»
6613 դիտում
18:43 14-08-2018
Շանթ Հարությունյանը բանտում է, Ռոբերտ Քոչարյանն՝ ազատության մեջ. Շահեն Հարությունյան․ Hayeli.am
Այս բաժնից
805 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1168 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
832 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը