Փաշինյանի ստացած «Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակին
«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի վերաբերյալ վավերագրական սերիալն արժանացել է Webby Awards մրցանակաբաշխության երկու մրցանակի՝ հաղթելով ինչպես գլխավոր մրցանակ, այնպես էլ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The National-ը:
Heartbeat of Humanity (Մարդկության սրտխփոցը – թրգմ․) բազմասերիանոց ֆիլմին գլխավոր մրցանակը շնորհվել է Թվային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի կողմից, իսկ Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում նախագիծը հաղթել է ավելի քան 4 մլն երկրպագուների քվեարկության արդյունքում:
Հաղթողներին մրցանակները կհանձնվեն մայիսի 11-ին, Նյու Յորքում:
«Մարդկության սրտխփոցը» ֆիլմը պատմում է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի և դրան արժանացած մրցանակակիրների մասին, որոնց շարքում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 4-ին արժանացել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։