211652_close_icon
views-count2467 դիտում article-date 12:27 26-04-2026

Մենք ոչ մեկի հետ կապ չունենք՝ ո՛չ նախկին ղեկավարների, ո՛չ էլ գործող իշխանությունների հետ. Արման Թաթոյան

«Մենք ոչ մեկի հետ կապ չունենք՝ ո՛չ նախկին ղեկավարների, ո՛չ էլ գործող իշխանությունների հետ։ Մենք ամբողջովին ինքնուրույն ուժ ենք»,- ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը

Վերին Գետաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ «Տարածում են տարբեր բամբասանքներ ու լուրեր, բայց մենք մինչև վերջ պայքարելու ենք մեր ընտրողների ձայների համար, մենք ոչ մեկին մեր ձայները չենք տալու»,- հավելել է Արման Թաթոյանը։

Նա նշել է, որ իր աշխատանքը միշտ եղել է բոլորի աչքի առաջ, այդ պատճառով պարզ ճակատով ասում է՝ իրենք ինքնուրույն ուժ են։ «Դրա համար մեր հույսը, ուժը դուք եք: Դուք եք մեզ ուժ տալու բոլոր հարցերը լուծելու»,- շեշտել է «Միասնության թեւերի» վարչապետի թեկնածուն։

Մանրամասն՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր