Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովմանը կհատկացվի 284,4 մլն դոլար
Կառավարությունը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) հետ 284,4 մլն դոլար արժողությամբ ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրմանը` նպատակ ունենալով լուծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովության խնդիրը:
Համապատասխան որոշումն ընդունվեց ապրիլի 18-ի կառավարության նիստի ժամանակ: Այն կրում է «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» անվանումը, որը նպատակ ունի երկարաժամկետ բնակարանային լուծումներ ապահովել Լեռնային Ղարաբաղից բեռնի տեղահանված (հիմնավորման մեջ բացակայում է «բռնի» որակավորումը) շուրջ 109 հազար փախստականների համար, ինչպես նաև ընդլայնել երկրի հիփոթեքային շուկան։
Ըստ գործադիրի որոշման հիմնավորման՝ ֆինանսավորման փաթեթը բաղկացած է մի քանի աղբյուրներից։ Գումարի հիմնական մասը՝ 240 մլն դոլարը, տրամադրվում է որպես վարկ, իսկ ևս 24,4 մլն դոլարը կհատկացվի Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամից (GCFF)՝ դրամաշնորհի տեսքով։ Բացի այդ, ծրագիրը կհամաֆինանսավորվի ՎԶՄԲ-ի «Կենսունակ մոլորակ» հիմնադրամի (LPF) 10 մլն դոլար դրամաշնորհով։ Եվս 10 մլն դոլար վարկային միջոցներ, կառավարության երաշխիքով, կուղղվեն անմիջապես Ազգային հիփոթեքային ընկերությանը։
Ծրագիրը նախատեսում է աջակցության մի քանի ուղղություններ։ Առաջին բաղադրիչով նախատեսվում է ուղիղ դրամական աջակցություն տրամադրել փախստականներին՝ հոգալու բնակարանի վարձակալության և կոմունալ վճարների ծախսերը։ Ավելի կարևոր է այն, որ ծրագիրը սուբսիդավորելու է պետական ծրագրի շահառուների հիփոթեքային վարկերի կանխավճարներն ու ամսական մարումները։
Երկրորդ բաղադրիչն ուղղված է ֆինանսական շուկայի զարգացմանը։ Մասնավորապես, նախատեսվում է բացել վարկային գիծ՝ առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում տրամադրելու նպատակով։ Ծրագիրը նաև կներառի թվային համակարգերի բարելավման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և մշտադիտարկման խոշոր բաղադրիչ։
Ծրագրի իրականացման պատասխանատվությունը դրված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վրա։ Կառավարության հիմնավորման մեջ ընդգծվում է, որ այս միջազգային ֆինանսավորումը տրամաբանական շարունակությունն ու ընդլայնումն է այն ծրագրի, որը գործադիրը մեկնարկել էր 2024-ի մայիսին: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մինչ այժմ պետական ծրագրով հավաստագիր է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4735 ընտանիք, որոնցից 2113-ն արդեն հասցրել է բնակարան գնել։ Այդ նպատակով պետբյուջեից արդեն իսկ վճարվել է ավելի քան 4,2 մլրդ դրամ։
Միջազգային գործընկերների հետ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրվա ընթացքում, կստեղծվի ծրագրի ղեկավար կոմիտե, իսկ 284,4 մլն դոլարի ֆինանսավորումը կտրամադրվի փուլ առ փուլ՝ ըստ նախապես սահմանված ցուցիչների և արդյունքների կատարողականի։