«Մարտահրավերները դիմագրավելու համար ամենակարեւոր խնդիրը ոչ թե ռեսուրսներ չունենալն է, այլ մարտահրավերների խորությունը պատկերացնել չկարողանալը»․ Սուրեն Պետրոսյան․ aravot.am
Կայացավ «Մերձավոր եւ Միջին Արեւելք. մարտահրավերներ եւ հեռանկարներ» խորագրով փորձագիտական համաժողովը, որը կազմակերպել էր հասարակական քաղաքական գործիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Ելույթ ունեցան միջազգային հարաբերությունների, արեւելագիտության եւ տնտեսագիտության ոլորտների առաջատար փորձագետներ նաեւ այլ երկրներից՝ վերլուծելով Մերձավոր եւ Միջին Արեւելքում ներկա իրավիճակը եւ դրա ազդեցությունները Հարավային Կովկասի վրա։
Սուրեն Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով նման նախաձեռնությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին, ասաց. «Մենք գտնվում ենք շատ խորքային ճգնաժամում, եւ այդ ճգնաժամը միայն ներքին չէ, նաեւ արտաքին է։ Փոխվում է տարածաշրջանը, աշխարհը, փոխվում են խաղի կանոնները, կան բազմաթիվ խորքային մարտահրավերներ։ Բայց մարտահրավերները դիմագրավելու համար ամենակարեւոր խնդիրը ոչ թե ռեսուրսներ չունենալն է, այլ մարտահրավերների խորությունը պատկերացնել չկարողանալը, մարտահրավերների տեսակը, բովանդակությունը, ընդհանրապես պատկերացում չունենալը, թե մենք որտեղ ենք ապրում, մեր տարածաշրջանն ինչպես է փոխվում, ինչպես են փոխվում խաղի կանոնները, ինչպես են փոխվում աշխարհաքաղաքական դերակատարները։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում