211652_close_icon
views-count2149 դիտում article-date 14:24 18-04-2026

«Ֆայլաբազարի» հանդեպ հեգնանք չունեմ, ինքս բանվորություն շատ եմ արել, աշխատող մարդկանց հարգում եմ. Փաշինյան

Ես բանվորություն շատ եմ արել, իմ աշխատանքային գործունեությունը սկսել եմ բանվորությունից, երբեք որևէ աշխատող մարդու նկատմամբ չեմ կարող որևէ անհարգալիցության դրսևորում ցուցաբերել։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ֆայլաբազարի» աշխատակիցներին, սեփական քրտինքով աշխատելուն, և այդ գործով զբաղվողներին ծաղրելու մասին հարցին:

«Տասնյակ անգամներ Կառավարության նիստում հայտարարել եմ, որ չկա այդպիսի աշխատանք, որը արժանի չէ հարգանքի, երբ որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կորոշի, որ ես պետք է հեռանամ, ես կհեռանամ, ընդ որում՝ դա երբեք չեմ կարողում կապել ընտրությունների հետ: Ես հեղափոխությամբ եմ դարձել վարչապետ, բնականաբար միշտ ճանաչել եմ և ճանաչում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հեղափոխություն անելու իրավունքը:

Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հլու կկանգնեմ գնդակահարության պատի տակ, ինքս ժողովրդին հեղափոխության կոչ եմ արել, բայց դա չի նշանակում, որ երբ 10,000, 20,000, 30,000 քաղաքացի հավաքվում է որևէ հարցով, ուրեմն վարչապետը պետք է հրաժարական տա, վարչապետի հրաժարական տալը և հեռանալը դա շուտ լուրջ և պատասխանատու քայլ է»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր