211652_close_icon
views-count2248 դիտում article-date 21:30 13-04-2026

Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 14-ի առավոտյան ժամը 6.30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։ Երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտով։ Հսյտնում են Ճանապարհային դեպարտամենտից․

«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից»։
 

Նմանատիպ նյութեր