211652_close_icon
views-count376 դիտում article-date 15:58 09-04-2026

Անահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ

Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանը շարունակել է հանդիպումները գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող ընթացիկ խնդիրները, Պաշտպանի մանդատի շրջանակում արդեն իսկ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև շարունակական աջակցության ապահովման և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցերը։

Պաշտպանը վերահաստատել է, որ հարազատների մտահոգությունների պատշաճ հասցեագրումն ու նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իր առաջնահերթություններից է։ Այս ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում՝ կիրառելով բոլոր հնարավոր գործիքները։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այս անձանց իրավունքներին առնչվող հարցերը պետք է մշտապես գտնվեն պետության ուշադրության կենտրոնում և պետք է շարունակական քայլեր ձեռնարկվեն անձանց իրավունքների երաշխավորումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր