Փաշինյանը միլիոններ է տալիս իրա թիմին, բայց հիվանդանոցում մեզ ասում են՝ մեռեք, փող չունեք․ հարցում
Քաղաքացիները համակարծիք ենէ արդար չէ, երբ նախարարներին յոթական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները ընդամենը մինչև 10000 դրամով են բարձրացնում։
«Կներեք, բայց ամոթ է։ Իմ սիրտը այնքան մեծ է, այդ 10000 դրամը չեմ ուզում»,- նշեց հարցված քաղաքացիներից մեկը։
«Եթե նայես ժողովրդավարական տեսակետից, ոչ թե արդար է, այլ դա դատապարտելի է, դա քրեական հանցագործություն է, որ իր ծնողը, թոշակառուն աղքատ, սոված նստած է, ինչ-որ մի հատ նախարար կամ պատգամավոր 7 միլիոն դրամ է ստանում, ոնց որ ձեռ առնես, ավելի լավ է չհայտարարեն դա, գոնե թաքուն անեն, մարդիկ չիմանան դա․․․ Հետո ասում են՝ նախանձը որտեղից է առաջանում, չարությունը, անեծքը, վատ ցանկությունը, մեկը մյուսի նկատմամբ նման անարդար մոտեցումներից են։ Այդ երկիրը ծերերն են սարքել իրականում այս շենքերը, այս փողոցը այդ մարդիկ այսօր ցրտին իրենց տներում նստած են, նույնիսկ դեղի ու հացի փող չունեն, ինչի՞ մասին է խոսքը։ Ո՞նց կարող է սա կոչվի պետություն, երբ որ մարդը փող չունի, գնա մեռի, հիվանդանոցը չի ընդունում, եթե դու թոշակառու չես, ասենք իմ տարիքի մարդ ես, հիվանդ ես ու փող չունես, գնա մեռի, չի ընդունում, ոչ մի տեղ չես կարող գնալ, ասել՝ ես հիվանդ եմ, կասեն փող չունես, գնա մեռի»,- նշեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում