211652_close_icon
views-count295 դիտում article-date 18:21 31-03-2026

Սելին Դիոնը հայտարարել է բեմ վերադառնալու և Փարիզում համերգային շարք անցկացնելու մասին

Սելին Դիոնը, ով նախկինում հազվադեպ նյարդաբանական խանգարման պատճառով ստիպված էր դադարեցնել ելույթները, հայտարարել է համերգների շարքի մասին, որոնք նրան կվերադարձնեն բեմ: Այս մասին հայտնում է CNN-ը:

Իր ծննդյան օրվա առթիվ՝ երկուշաբթի սոցցանցերում արված հայտարարության համաձայն՝ Դիոնը, հաստատելով տարածված լուրերը, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին 10 համերգ կտա Փարիզում:

«Այս տարի ես ստանում եմ կյանքիս լավագույն ծննդյան նվերը»,- ասել է նա իր ինստագրամյան պաշտոնական էջում տեղադրված տեսանյութում:

Երգչուհին, ով երկուշաբթի դարձավ 58 տարեկան, հավելել է, որ իրեն լավ և ուժեղ է զգում՝ նույնիսկ մի փոքր պարելով տեսախցիկի առջև:

«Ես հուզված եմ, ակնհայտորեն մի փոքր նյարդայնացած, բայց ամենից շատ երախտապարտ եմ բոլորիդ: Ես սիրում եմ ձեզ բոլորիդ և շուտով կտեսնվենք»,- ասել է նա:

Լուրերը, թե Դիոնը կրկին ելույթ է ունենալու, սկսեցին պտտվել դեռ անցյալ շաբաթ, երբ Ֆրանսիայի մայրաքաղաքում հայտնվեցին պաստառներ՝ նրա տարբեր երգերի վերնագրերով: Կանադական La Presse պարբերականը հայտնել էր, որ գերաստղը հանդես կգա Paris La Défense Arena մարզադաշտում, որն ունի 40,000 նստատեղ:

Դրանից անմիջապես հետո Դիոնն էլ ավելի մեծ ոգևորություն առաջացրեց՝ իր ինստագրամյան էջում հրապարակելով տարբեր տարիներին Փարիզում արված լուսանկարների շարք:

Նմանատիպ նյութեր