211652_close_icon
views-count355 դիտում article-date 21:47 27-03-2026

Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթերը վերսկսվում են

Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթերը վերսկսվում են մարտի 31-ից։ Հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Երևան-Կապան-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնող L-410 ինքնաթիռը տեխնիկական սպասարկումից հետո վերադարձել է Հայաստան։

Լիցենզիայի կասեցման որոշումը կայացվել էր 2025 թվականի հոկտեմբերի 27-ին 6 ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը, քանի որ միակ ինքնաթիռը տեխնիկական սպասարկման նպատակով ուղարկվել էր Չեխիա։

Նմանատիպ նյութեր