211652_close_icon
views-count496 դիտում article-date 18:51 23-03-2026

Պատրաստ եմ ուժեղացնել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ ներդնելով իմ ողջ ներուժն ու փորձառությունը. Հայկ Նահապետյան

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական մարտահրավերների և սպառնալիքների առջև։ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, աշխարհասփյուռ հայության ցանկացած անհատ չի կարող լինել անտարբեր կամ դիրքավորվել որպես դիտորդ հայրենիքի և հայության համար ճակատագրական այս պահին։

Հանրային տիրույթում երկու նպատակ կարող է երկրում ապահովել ամենալայն համախմբումը՝ «երաշխավորված խաղաղությունը» և հասարակության «ներքին համերաշխությունը»։ Սրանք կարևորագույն մոտեցումներ են և կարող են հասարակական և քաղաքական շահագրգիռ ուժերի և անհատների համար դառնալ սկզբունքային դիրքավորման առանցք։

Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, քաղաքացու արժանապատվության և արժեքային համակարգի վերականգնումը պահանջում է քաղաքական և մասնագիտական մտքի համախմբում, կամային որակների մեկտեղում։

Պետական և հանրային կյանքի կառավարման բոլոր ոլորտներում՝ առաջնահերթությամբ պետության պաշտպանության և անվտանգության ոլորտների, անհրաժեշտ է առկա իրավիճակի մասնագիտական ճշգրիտ գնահատում, ներառելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները, առաջարկելով մարտահրավերների կանխարգելման և սպառնալիքների չեզոքացման համար ոչ ստանդարտ և արդյունավետ լուծումներ, գաղափարներ և պրոֆեսիոնալ մոտեցումներ։

Այս առաքելությունը մեծ պատասխանատվությամբ և հաջողությամբ իր վրա վերցրել է Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացված «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը։

Ուստի, հայտարարում եմ, որ պատրաստակամ եմ գործուն առաջարկներով լրացնել և ուժեղացնել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, ներդնելով իմ ողջ ներուժը, փորձառությունը, գիտելիքներն ու կարողությունները այս նախաձեռնության նպատակները կյանքի կոչելու համար։

 

Նմանատիպ նյութեր