Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Tesla»-ն, «Toyota»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ, մյուսն էլ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:35-ի սահմաններում Տիգրան Մեծի 4 հասցեի մոտ բախվել են «Tesla», «Toyota» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդի տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի վարորդների և վիրավորի ինքնությունը
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Opel»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Մհեր Բ.-ն, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, «Tesla»-ն վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Արթուր Հ.-ն, ով գտնվել է ոչ սթափ վիճակում, իսկ «Toyota»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Տիգրան Բ.-ն։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։