211652_close_icon
views-count32268 դիտում article-date 18:53 18-10-2024

Ավտովթար՝ Լոռու մարզում. ոստիկանության Սպիտակի բաժնի հարևանությամբ բախվել են 2 «Mercedes»-ներ. կան վիրավորներ. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել և կասկածվում է ոչ սթափ լինելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան և Ն. Աճեմյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Արսեն Արամյանի վարած «Mercedes» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Հովհաննես Դանիելյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հատմում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Դանիելյանը և Ա. Արամյանի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 29-ամյա Գրիշա Մնացականյանը և 26-ամյա Կարեն Գևորգյանը մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մեքենաներից մեկի գազաբալոնի փականը, ապա վարորդներից Հ. Դանիելյանին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:  

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը:

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությա Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Մնոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Հ. Դանիելյանը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ոստիկաններն ու քննիչներն էլ կասկածներ են ունեցել, որ նա եղել է ոչ սթափ, ինչի համար էլ քննիչի որոշմամբ հիվանդանոցում արյան նմուշ է վերցվել՝ սթափությունը ստուգելու համար, իսկ Ա. Արամյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր