211652_close_icon
views-count574 դիտում article-date 09:17 22-03-2026

Շրջանների մեծ մասում այսօր և վաղը սպասվում են տեղումներ՝ անձրևի և թաց ձյան տեսքով

Հայաստանի Հանրապետության շրջանների մեծ մասում այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Լեռնային գոտիներում դրանք կլինեն թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։

Քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Նմանատիպ նյութեր