211652_close_icon
views-count1564 դիտում article-date 18:37 20-03-2026

Ռոման Մախմուդյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ

Ռոման Մախմուդյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական  բաժնի պետ։
 
Ռոման Ջասմի Մախմուդյանի կենսագրությունը

Ծնվել է 1985 թվականի օգոստոսի 11-ին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2022-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ,
X-XI.2022թ. - ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ,
2020-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ,
2019-2020թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ,
2014-2019թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
VI-X.2014թ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ - Զեյթունի քննչական բաժնի քննիչ,
2008-2014թթ. - ՀՀ ՊՆ N զորամասի զինվորական ավտոտեսչության ճանապարհապարեկային ծառայության և ուղեկցման դասակի ճանապարհապարեկային ծառայության տեսուչ։

Կրթություն

2008 թվականին ավարտել է ՀՀ պետական ագրարային համալսարանը՝ գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ, ապա՝ 2013 թվականին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է ունի երեք երեխա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր