211652_close_icon
views-count400 դիտում article-date 18:03 20-03-2026

«Ականատեսը» հավատարմագրվել է ԱԺ ընտրությունները դիտարկելու համար. ԿԸՀ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 20-ի արտահերթ նիստում քննարկել է «Ականատես» դիտորդական առաքելության՝ ՀՀ ԱԺ 2026 թվականի հերթական ընտրությունները համատեղ դիտարկելու դիմումը։

«Ականատես» անվան ներքո հանդես են գալիս «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը։

Դիտորդական առաքելության ներկայացուցիչ կազմակերպությունները ԿԸՀ են ուղարկել պահանջվող ամբողջ փաստաթղթերը, և հանձնաժողովը բավարարել է հավատարմագրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից:

Նմանատիպ նյութեր