211652_close_icon
views-count1141 դիտում article-date 17:07 18-03-2026

Իրանի կողմից ԱՄԷ-ի դեմ մինչ օրս իրականացված հարձակումների և սպառնալիքների նկատմամբ երկրի դիմադրողականության վերաբերյալ ԱՄԷ Արտաքին գործերի նախարարության ներկայացրած համապարփակ ամփոփումը

Իրանի չհրահրված հարձակումները Արաբական Միացյալ Էմիրությունների վրա

«ԱՄԷ-ն օրինակ է։ ԱՄԷ-ն ունի ամուր մաշկ և դառը մարմին՝ մենք հեշտ զոհ չենք»
ԱՄԷ-ի նախագահ Նորին Մեծություն շեյխ Մուհամմադ բն Զայեդ Ալ Նահյան

Ընդհանուր պատկեր

(Մարտ 2026)

ԱՄԷ-ում խաղաղ, անվտանգ և ներդաշնակ միջավայրում միասին ապրում են ավելի քան 200 ազգությունների ներկայացուցիչներ

ԱՄԷ-ն պատասխանել է Իրանի չհիմնավորված, չհրահրված և անպատասխանատու հարձակումներին պրոֆեսիոնալությամբ, դիմացկունությամբ և լիարժեք ազգային պատրաստվածությամբ։

Մեր հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ որսացել են ԱՄԷ-ի դեմ արձակված ավելի քան 2001 հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ճնշող մեծամասնությունը, ինչը վկայում է մեր պաշտպանական կարողությունների ուժի և զարգացվածության մասին։

Քաղաքացիները և բնակիչները շարունակում են իրենց առօրյա կյանքը, բիզնեսները բաց են, իսկ զբոսաշրջության ոլորտը շարունակում է ընդունել այցելուների՝ միաժամանակ պահպանելով անվտանգության խիստ միջոցառումները։

ԱՄԷ-ի առաջնահերթությունը հստակ է՝ պաշտպանել քաղաքացիների, բնակիչների և այցելուների անվտանգությունն ու ապահովությունը։ Պետական հաստատությունները գործում են բարձրագույն պատրաստվածության մակարդակով, իսկ իշխանություններն աշխատում են շուրջօրյա ռեժիմով երկրի կայունությունն ու շարունակականությունը ապահովելու համար։

Իրանական ագրեսիան ընդգծել է մեր ինստիտուտների ուժը, մեր հասարակության միասնությունը և մեր ժողովրդի վճռականությունը։

Մարդկանց վրա ունեցած ազդեցություն

6 քաղաքացիական զոհ
2 նահատակ ԱՄԷ զինված ուժերից
157 թեթև վիրավոր

Խոցված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բեկորները պատճառել են սահմանափակ վնաս քաղաքացիական գույքին

Օպերատիվ պատկեր

(2026 թ. մարտի 17-ի դրությամբ)

2,001  արձակված հրթիռ և անօդաչու թռչող սարք ԱՄԷ-ի դեմ

314 հայտնաբերված բալիստիկ հրթիռ

1,672 հայտնաբերված անօդաչու թռչող սարք

15 հայտնաբերված թևավոր հրթիռ

ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են սպառնալիքների մեծ մասը՝ զգալիորեն նվազեցնելով զոհերի քանակն  ու վնասների չափը։

ԱՄԷ-ն պահպանում է ռազմավարական զինամթերքի հզոր պաշար, որը թույլ է տալիս երկար ժամանակ շարունակել խոցման և արձագանքման գործողությունները՝ պահպանելով լիարժեք մարտական պատրաստվածությունը ազգային անվտանգության և ինքնիշխանության պաշտպանության համար։

ԱՄԷ-ն օգտագործում է բազմաշերտ ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք ապահովում են երկրի օդային տարածքի ամբողջական պաշտպանությունը՝ երկար, միջին և կարճ հեռահարության համակարգերի միջոցով։

Միջազգային արձագանք

126 երկիր և միջազգային կազմակերպություն անհանգստություն են հայտնել և դատապարտել են ԱՄԷ-ի դեմ Իրանի ագրեսիան

ԱՄԷ ղեկավարությունը իրականացրել է լայնածավալ դիվանագիտական գործունեություն։

ԱՄԷ նախագահ Ն․Մ․ շեյխ Մուհամմադ բն Զայեդ Ալ Նահյանի կողմից իրականացվել է ավելի քան 100 հեռախոսազրույց համաշխարհային առաջնորդների հետ։

ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ն․Գ․ շեյխ Աբդալլահ բն Զայեդ Ալ Նահյանը իրականացրել է ավելի քան 100 հանդիպում և հեռախոսազրույց տարբեր երկրներից իր գործընկերների հետ։

ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2817 բանաձև

(ընդունված՝ 11 մարտի 2026)

Համահովանավորվելով 136 երկրի կողմից՝ բանաձևը հստակ ուղերձ է հղում, որ միջազգային հանրությունը չի հանդուրժի ինքնիշխան պետությունների վրա հարձակումները։

Բանաձև 2817

Խստագույն կերպով դատապարտում է Իրանի կողմից իրականացված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները Արաբական Միացյալ Էմիրությունների և հարևան երկրների դեմ։
Սահմանում է, որ այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի խախտում և սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար։
Պահանջում է, որ Իրանը անհապաղ դադարեցնի հարձակումները և սադրանքները, ներառյալ՝ վստահված ուժերի (պրոքսիների) միջոցով իրականացվող գործողությունները։
Ընդգծում է, որ Իրանը պատասխանատվություն է կրում տուժած երկրներին պատճառված բոլոր վնասների և կորուստների համար, որոնք առաջացել են նրա ապօրինի զինված հարձակումների արդյունքում։
Հաստատում է ինքնապաշտպանության իրավունքը՝ ի պատասխան իրանական հարձակումների, ինչպես սահմանված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով։
Կոչ է անում Իրանին լիովին կատարել իր պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակներում, մասնավորապես՝ զինված հակամարտությունների ժամանակ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների պաշտպանության հարցում, և ձեռնպահ մնալ ցանկացած սպառնալիքներից կամ գործողություններից, որոնք խաթարում են տարածաշրջանային կայունությունը, նավարկության ազատությունը և համաշխարհային տնտեսական անվտանգությունը։

 Տնտեսություն և ֆինանսական կայունություն

Չնայած տարածաշրջանային լարվածությանը՝ ԱՄԷ-ի տնտեսությունը շարունակում է պահպանել կայունությունը, դիմակայունությունը և ակտիվ ինտեգրումը գլոբալ տնտեսությանը։

Հիմնական տնտեսական ցուցանիշները վկայում են ԱՄԷ-ի տնտեսության ամուր հիմքերի մասին`

Նավթային ոլորտից դուրս հատվածները կազմում են ՀՆԱ-ի 75%-ը, ինչը արտացոլում է ԱՄԷ-ի հաջողված տնտեսական դիվերսիֆիկացիան։

Պետական ինքնիշխան հարստության հիմնադրամների ակտիվները կազմում են մոտ 2.49 տրիլիոն ԱՄՆ դոլար, ինչը ԱՄԷ-ին դարձնում է աշխարհում երրորդ խոշոր ինքնիշխան հարստության կրողը՝ Միացյալ Նահանգներից և Չինաստանից հետո։

S&P Global-ը վերջերս հաստատել է ԱՄԷ-ի AA/A-1+ վարկային վարկանիշը՝ կայուն հեռանկարով։

2026թ-ին ԱՄԷ-ի համախմբված մաքուր ակտիվների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմում է 184% :

Կառավարության իրացվելի ակտիվների գնահատականը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 210%։

ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի միջին ավելցուկը վերջին 5 տարիների ընթացքում կազմում է  5.6% ։

ԱՄԷ-ի տնտեսությունը շարունակում է ցուցաբերել դիմակայունություն, որը հիմնված է դիվերսիֆիկացիայի, բացության և ակտիվ տնտեսական ռազմավարությունների վրա։
Երկիրը որդեգրել է առաջադեմ տնտեսական ռազմավարություններ, որոնք ամրապնդում են աշխարհաքաղաքական և տնտեսական ճնշումներին դիմակայելու նրա կարողությունը։
Այս համատեքստում, ներդրումային ծրագրերի կամ երկարաժամկետ տնտեսական առաջնահերթությունների մեջ փոփոխություններ չեն դիտարկվում։
ԱՄԷ-ն ամրապնդել է իր տնտեսական և ներդրումային համագործակցությունը աշխարհի խոշոր շուկաների հետ և ստեղծել բիզնես միջավայր, որը դասվում է աշխարհի լավագույնների շարքին։
Տնտեսական այս կառուցվածքային վերափոխումները ապահովել են ԱՄԷ-ին բարձր պատրաստվածություն և կայուն տնտեսական կարողություններ՝ պաշտպանելով պետական և մասնավոր հատվածների բիզնեսներն ու ներդրումները։

Ֆինանսական համակարգի ցուցանիշները շարունակում են մնալ ուժեղ՝

Կապիտալի բավարարության ցուցանիշ՝ մոտ 17%

Իրացվելիության ծածկույթի ցուցանիշ՝ մոտ 146.6%

Բանկային հատվածի ընդհանուր ակտիվներ՝ 5.42 տրիլիոն դիրհամ։

Զբոսաշրջություն

ԱՄԷ-ում զբոսաշրջությունը շարունակում է գործել բնականոն կերպով

ԱՄԷ-ի ողջ տարածքում գործում է 1260 հյուրանոց:

ԱՄԷ-ում գործում է զբոսաշրջության ոլորտին առնչվող ավելի քան 40,000 ընկերություն:

Հանգստավայրերը, տեսարժան վայրերը և առևտրի կենտրոնները շարունակում են բաց մնալ և գործել՝ լիարժեք համապատասխանելով անվտանգության բոլոր չափանիշներին։

Հյուրանոցները երկարաձգում են տուժած այցելուների կեցությունը, իսկ ԱՄԷ-ն հոգում է հետաձգված չվերթների պատճառով օդանավակայաններում մնացած ուղևորների կացության և սննդի ծախսերը: Սա ընդգծում է ԱՄԷ-ի հանձնառությունը՝ ապահովելու իր տարածքում գտնվող բոլոր անձանց անվտանգությունն ու արժանապատվությունը։

Ավիացիա

Տարածաշրջանային լարվածության պայմաններում ԱՄԷ-ն շարունակում է ապահովել կապակցվածության բարձր մակարդակ։

Մարտի 1–12-ը ընկած ժամանակահատվածում ավելի քան 1.4 միլիոն ուղևոր է անցել ԱՄԷ-ի օդանավակայաններով և ազգային ավիաընկերություններով:

Չվերթները շարունակում են իրականացվել՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով ժամանակավոր անվտանգության համապատասխանեցումներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ԱՄԷ նախագահ Ն․Վ․ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը ուղերձ էր հղել պատերազմի վերաբերյալ.

«Ես այժմ գտնվում եմ հիվանդանոցում՝ այցելելու վերջին իրադարձությունների ընթացքում վիրավորված հինգ անձանց։

Նրանք բոլորն էլ քաղաքացիական անձինք են՝ երկուսը էմիրաթցի, մեկը հնդիկ, մեկի սուդանցի և մեկը իրանցի։

Նրանք բոլորն էլ մեր պատասխանատվության տակ են, և Աստծո կամոք լիովին կապաքինվեն։

Երկրորդը, ինչ կցանկանայի ասել, այն է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ամեն ինչ կարգին է։

Սա բազմաթիվ նվիրված մարդկանց տունն է՝ մարդկանց, որոնց կողքին կանգնելը մեզ համար պատիվ է այս երկրում։

Կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր զինված ուժերին իրենց կատարած կենսական դերի, ինչպես նաև այս պատերազմի ընթացքում ցուցաբերած բացառիկ ծառայության համար։

Շնորհակալություն եմ հայտնում նաև անվտանգության մյուս կառույցներին՝ Ներքին գործերի նախարարությանը, Անվտանգության ծառայություններին, Քաղաքացիական պաշտպանությանը, ինչպես նաև ներողություն եմ խնդրում նրանցից, ում անունները առանձին չնշեցի։

Սակայն նրանք բոլորը կատարում են մի պարտականություն, որը պատիվ է բերում Արաբական Միացյալ Էմիրություններին և պատիվ է բերում յուրաքանչյուրին, ով պատկանում է Արաբական Միացյալ Էմիրություններին։

Մեկ այլ կետ, որը կցանկանայի նշել, այն է, որ այս երկրում ապրող էմիրաթցիները իրենց պարտականությունը կատարել են այնպես, որ ուրախություն և հպարտություն է ներշնչում, ինչպես միշտ էլ սպասվում էր նրանցից։ Թող Աստված պահպանի նրանց։

Ինչ վերաբերում է մեր երկրում ապրող բնակիչներին՝ մեր հյուրերին և մեր մեծ ընտանիքին, նրանք իսկապես պատվել են մեզ իրենց դիրքորոշմամբ։
Հուսով ենք, որ նրանք մեզ կներեն, եթե որևէ կերպ թերացել ենք։

Թող Աստված պահպանի ձեզ և պահպանի նրանց։

Հուսով ենք, որ նրանք մեզ կներեն, եթե որևէ կերպ թերացել ենք։

Մենք պատերազմի ժամանակաշրջանում ենք, և ես նրանց խոստանում եմ, որ մենք կկատարենք մեր պարտքը, քանի որ մեր պարտավորությունն է պաշտպանել մեր ժողովրդին և մեր երկիրը։

Մեկ այլ ուղերձ, որը ցանկանում եմ փոխանցել, ուղղված է Արաբական Միացյալ Էմիրությունների թշնամիներին։

Արաբական Միացյալ Էմիրությունները գրավիչ են, Արաբական Միացյալ Էմիրությունները գեղեցիկ են։

Արաբական Միացյալ Էմիրությունները օրինակելի պետություն են։

Բայց ես նրանց ասում եմ՝ մի՛ խաբվեք Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին տեսքից։

«Արաբական Միացյալ Էմիրություններն ունի հաստ մաշկ և դառը միս. մենք հեշտ թիրախ չենք»։

Մենք կկատարենք մեր պարտքը մեր երկրի, մեր ժողովրդի և մեր բնակիչների նկատմամբ, որոնք նույնպես մեր ընտանիքի մի մասն են։
Թող Աստված պահպանի Արաբական Միացյալ Էմիրությունները, պահպանի նրա ժողովրդին և արժանապատվությամբ ու անվտանգությամբ պաշտպանի այնտեղ ապրող յուրաքանչյուր անձի։

Ես խոստանում եմ բոլորին, որ մենք դուրս կգանք այս իրավիճակից ավելի ուժեղ, քան նախկինում։

Առանց որևէ կասկածի։

Թող Աստված պահպանի ձեզ բոլորիդ»։ Ես այժմ գտնվում եմ հիվանդանոցում՝ այցելելու վերջին իրադարձությունների ընթացքում վիրավորված հինգ անձանց։

Նրանք բոլորն էլ քաղաքացիական անձինք են՝ երկուսը էմիրաթցի, մեկը հնդիկ, մեկի սուդանցի և մեկը իրանցի։ 

Նրանք բոլորն էլ մեր պատասխանատվության տակ են, և Աստծո կամոք լիովին կապաքինվեն։

Երկրորդը, ինչ կցանկանայի ասել, այն է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ամեն ինչ կարգին է։

Սա բազմաթիվ նվիրված մարդկանց տունն է՝ մարդկանց, որոնց կողքին կանգնելը մեզ համար պատիվ է այս երկրում։

Կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր զինված ուժերին իրենց կատարած կենսական դերի, ինչպես նաև այս պատերազմի ընթացքում ցուցաբերած բացառիկ ծառայության համար։

Շնորհակալություն եմ հայտնում նաև անվտանգության մյուս կառույցներին՝ Ներքին գործերի նախարարությանը, Անվտանգության ծառայություններին, Քաղաքացիական պաշտպանությանը, ինչպես նաև ներողություն եմ խնդրում նրանցից, ում անունները առանձին չնշեցի։

Սակայն նրանք բոլորը կատարում են մի պարտականություն, որը պատիվ է բերում Արաբական Միացյալ Էմիրություններին և պատիվ է բերում յուրաքանչյուրին, ով պատկանում է Արաբական Միացյալ Էմիրություններին։

Մեկ այլ կետ, որը կցանկանայի նշել, այն է, որ այս երկրում ապրող էմիրաթցիները իրենց պարտականությունը կատարել են այնպես, որ ուրախություն և հպարտություն է ներշնչում, ինչպես միշտ էլ սպասվում էր նրանցից։ Թող Աստված պահպանի նրանց։

Ինչ վերաբերում է մեր երկրում ապրող բնակիչներին՝ մեր հյուրերին և մեր մեծ ընտանիքին, նրանք իսկապես պատվել են մեզ իրենց դիրքորոշմամբ։
Հուսով ենք, որ նրանք մեզ կներեն, եթե որևէ կերպ թերացել ենք։

Թող Աստված պահպանի ձեզ և պահպանի նրանց։

Հուսով ենք, որ նրանք մեզ կներեն, եթե որևէ կերպ թերացել ենք։

Մենք պատերազմի ժամանակաշրջանում ենք, և ես նրանց խոստանում եմ, որ մենք կկատարենք մեր պարտքը, քանի որ մեր պարտավորությունն է պաշտպանել մեր ժողովրդին և մեր երկիրը։

Մեկ այլ ուղերձ, որը ցանկանում եմ փոխանցել, ուղղված է Արաբական Միացյալ Էմիրությունների թշնամիներին։

Արաբական Միացյալ Էմիրությունները գրավիչ են, Արաբական Միացյալ Էմիրությունները գեղեցիկ են։

Արաբական Միացյալ Էմիրությունները օրինակելի պետություն են։

Բայց ես նրանց ասում եմ՝ մի՛ խաբվեք Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին տեսքից։

«Արպաբական Միացյալ Էմիրություններն ունի հաստ մաշկ և դառը միս. մենք հեշտ թիրախ չենք»։

Մենք կկատարենք մեր պարտքը մեր երկրի, մեր ժողովրդի և մեր բնակիչների նկատմամբ, որոնք նույնպես մեր ընտանիքի մի մասն են։
Թող Աստված պահպանի Արաբական Միացյալ Էմիրությունները, պահպանի նրա ժողովրդին և արժանապատվությամբ ու անվտանգությամբ պաշտպանի այնտեղ ապրող յուրաքանչյուր անձի։

Ես խոստանում եմ բոլորին, որ մենք դուրս կգանք այս իրավիճակից ավելի ուժեղ, քան նախկինում։
Առանց որևէ կասկածի։

Թող Աստված պահպանի ձեզ բոլորիդ»։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր