211652_close_icon
views-count1630 դիտում article-date 12:40 17-03-2026

Ես իմ սահմանները գիտեմ Արցախի հարցում, ինձ Փաշինյանի կողմից ցուցում չի եղել. Զարեհ Սինանյան․ news.am

Նման ցուցում չի եղել որևէ մակարդակով, որևէ կառույցի, որևէ անհատի սփյուռքում։ Այս մասին, այսօր՝ մարտի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով NEWS.am–ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք սփյուռքի կառույցներին, սփյուռքահայերին  տրվել է մեսիջ, որ այլևս Արցախի հետ կապված ցույցեր չանեն, թեմաներ չարծարծեն, որևէ ձևով Արցախի մասին չանդրադառնան դրսում։

«Ավելին ասեմ՝ նման ցուցում չի տրվել նույնիսկ մեզ, օրինակ, ինձ նման ցուցում չի եկել վարչապետից։ Վարչապետը իմ անմիջական ղեկավարն է, հետևաբար միայն կարող եմ ասել, որ ոչ»,–ասաց նա։

Ճշտող հարցին՝ այսինքն, դուք Արցախյան շարժման հետ կապված, որ հայտարարություններ անեք, չեք շեղվի վարչապետի ներկայացրած պահանջներից, Սինանյանն ասաց. «Ես գիտեմ, թե ինչ հայտարարություններ կանեմ և ինչ հայտարարությունները համահունչ են մեր այսօրվա արտաքին քաղաքականությանը և գիտեմ, թե այդ սահմաններում ինչպես մնալ»։

Նմանատիպ նյութեր