211652_close_icon
views-count838 դիտում article-date 14:33 05-01-2023

Առաջիկայում Լաչինի հետ կապված քայլերի կտրուկ ակտիվացում կզգաք սփյուռքում. Այն արդեն սկսվել է. Զարեհ Սինանյան․ news.am

Հաջորդ շաբաթների ընթացքում Լաչինի միջանցքի հետ կապված քայլերի կտրուկ ակտիվացում կզգաք սփյուռքում, որն արդեն սկսվել է։ Այ մասին, այսօր՝  հունվարի 5-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, գրում է news.am-ը։

«Սփյուռքը տարբեր քայլերի է դիմում։ Իհարկե, հանրությունն ավելի բուռն արձագանք էր ակնկալում, ինչպիսին կար պատերազմի ընթացքում։ Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ արձագանքը շատ ավելի մեղմ է: Դա կապված է շատ շարք գործոնների հետ` ինչ-որ ապատիա կա, ինքնակազմակերպման ու համայնքների ներսում այլ խնդիրներ կան»,–ասաց Սինանյանը։

Նա վստահեցրեց, որ այդ հարցի հետ կապված մոբիլիզացրել են ռեսուրսները` ոչ միայն համայնքային կառույցների իմաստով, այլ նաև սփյուռքի երիտասարդ դեսպաններն են ակտիվ աշխատում բոլոր երկրներում։

Սինանյանը հիշեցրեց, որ երեկ Լոս Անջելեսի քաղաքապետը Քարեն Բասը հայտարարությամբ է հանդես եկել` ասելով, որ ջանքեր կգործադրի, որպեսզի ԱՄՆ–ն ավելի ներգրավված լինի Լաչինի միջանցքի բացման հարցում։
 

Նմանատիպ նյութեր