211652_close_icon
views-count5647 դիտում article-date 22:35 09-03-2026

Սամվել Կարապետյանին հեռախոս փոխանցելու անհրաժեշտություն չկա․ պետք է ապահովել օրենքի գործարկումը Հայաստանում․Արամ Վարդևանյան

«Վստահ եմ, նկատել եք, որ օրերս տարածվեց գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունը, ըստ որի՝ իբր Սամվել Կարապետյանի նկատմամբ տեսաուղերձներով հանդես գալու կամ հայտարարություններ տարածելու որևէ սահմանափակում չկա»,- անդրադառնալով Սամվել Կարապետյանի տեսաուղերձների արգելքին՝  այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Իմ շատ կարճ արձագանքը հետևյալն է․ հեռախոս փոխանցելու անհրաժեշտություն չկա։ Պարզապես պետք է ապահովել օրենքի գործարկումը Հայաստանում և բացառել քաղաքական հետապնդումները։ Սակայն, եթե այս հարցում իսկապես բարդություններ կան, ապա կարելի է պարզապես փոխանցել քննչական մարմնի և դատախազության ներկայացուցիչների պաշտոնական գրությունները կամ փաստաթղթերը, որոնցում նշված կլինի, որ նման սահմանափակումներ չկան։ Կարծում եմ՝ այդ դեպքում հարցը շատ ավելի պարզ կլուծվի, և բոլոր հարցադրումներին պատասխան կտրվի։

Արամ Վարդևանյանը նաև հավելել է՝ այս ամենի նպատակը լրիվ այլ է, բնավ  իրավաբանության մասին չէ։

Նմանատիպ նյութեր